19 Սեպտեմբերի, 2017

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Սիսիանի ԲՈՒԱՏ» եւ «Սիսիանի ճանշին» ընկերությունները հայտնվել են ե՛ւ ֆինանսների, ե՛ւ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունների «սեւ ցուցակում»:

Ani Product

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՖՆ-ն դիմել է գնումների բողոքարկման խորհուրդ եւ պահանջել նշված ընկերություններին ներառել գնումներին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների «սեւ ցուցակում»:

Ani Product

Իսկ ահա տրանսպորտի նախարարությունը միակողմանի լուծել է այդ ընկերությունների հետ կնքված պայմանագիրը:

Հիշեցնենք, որ նախկինում այս ընկերությունների սեփականատերն էին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանն ու ամուսինը՝ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ Դավիթ Բեգլարյանը: Սակայն երբ բացահայտվեց, որ այս ընկերությունը պատշաճ չի կատարել իր պարտականությունները, Նաղդալյանն այն, ըստ ամենայնի՝ ձեւական, վաճառեց ռուսաստանաբնակ գործարար Կարեն Գրիգորյանին, վերջինս էլ իր հերթին ընկերությունները վաճառել է ուրիշի, որի անունը գաղտնի են պահում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս