2 C
Yerevan
Երկուշաբթի, Դեկտեմբեր 9, 2019

«Ժողովուրդ». ՀՀԿ-ն «քցո՞ւմ» է Բալասանյանին. Նա անգամ խնդրել է Հովիկ Աբրահամյանին օգնել իրեն

23

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Գյումրիում հոկտեմբերի 2-ին կայանալիք ավագանու անդամի ընտրությունների քարոզարշավի ընթացքին զուգահեռ գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի դիրքերը ավելի խոցելի են դառնում: Բանն այն է, որ գյումրեցիները, երբ տեղեկանում են, որ նա ընտրություններին ՀՀԿ-ի ցուցակով է մասնակցում, գործող քաղաքապետի օգտին քվեարկելուց կտրականապես հրաժարվում են: Այսինքն՝ քարոզարշավը ակնհայտ ընդդեմ Բալասանյանի է ընթանում:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սամվել Բալասանյանը վերջին օրերին ՀՀԿ-ական ամենատարբեր շրջանակների խնդրում է օգնել իրեն, անգամ փորձել է Հովիկ Աբրահամյանից աջակցություն խնդրել, երբ նա ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնելիս է եղել: Սակայն շաբաթն ուրբաթից շուտ եկավ, և Հովիկ Աբրահամյանը մինչև քարոզարշավի սկսվելը հրաժարական տվեց իր պաշտոնից: Ըստ լուրերի՝ նախկին վարչապետն արդեն մի քանի օր է՝ Դուբայում է, և հայտնի չէ, թե երբ կվերադառնա: Բայց, ամեն դեպքում, մեկ բան ակնհայտ է՝ Բալասանյանն այլևս չի կարող նրանից օգնություն ակնկալել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: