mnews

31 Հունվարի, 2018

«Նոր Սահմանադրության համաձայն` ՀՀ-ում դատական համակարգի ղեկավար մարմինը լինելու է բարձրագույն դատական խորհուրդը: Այն փաստացի փոխարինելու է ներկայիս արդարադատության խորհրդին, սակայն շատ ավելի ընդարձակ լիազորություններով:

Ani Product

Ու հիմա, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, այդ խորհրդում ընդգրկվելու համար դատական համակարգում լուրջ մրցակցություն է սկսվել: Առավել ևս, երբ այնտեղ տեղերը սահմանափակ են. խորհուրդը կազմված է լինելու 10 անդամից. 5-ը լինելու են դատավորներ, 5-ը՝ գիտնականներ:

Ani Product

Եվ երբ եկել է խորհուրդը ձևավորելու հարցով քննարկումների ժամանակը, պարզվել է, որ ի սկզբանե բավական քիչ «տեղեր են հատկացվել»: Սա էլ դարձել է նախագահի օգնական Հրայր Ղուկասյանի և ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանի միջև թեժ վիճաբանության առարկա:

Սահմանադրության այս դրույթը կարող է փոխվել միայն հանրաքվեի միջոցով, ինչն այս պահին գործնականում անհնար է: Եվ հիմա շատերը պետք է համակերպվեն խորհրդում տեղ չունենալու մտքի հետ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս