mnews

18 Դեկտեմբերի, 2016

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Մեր երկրում, կարծես, «պաշտոնապես» ընդունված կարգ է, որ զավակներն իրենց ծնողների մասնագիտությունների, նաև պաշտոնների ժառանգները դառնան: Վառ օրինակը սեպտեմբերի 24-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լիլիթ Թադևոսյանի` ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի պաշտոնում նշանակվելն է:

Դատավորը, հիշեցնենք, հայտնի դատախազ Զելիմ Թադևոսյանի դուստրն է: «Ժողովուրդ» օրաթերթը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած տվյալներից տեղեկացավ, որ դատախազի դատավոր դուստրը բավականին պատկառելի ունեցվածքի տեր է: Այսպես՝ նա հայտարարագրել է բնակարան, մեկ անհատական բնակելի տուն, MITSUBISHI PAJERO 3.0 L մեքենա: Թադևոսյանին հաջողվել է «հետ գցել» նաև 35 միլիոն դրամ:

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Դատավորի եկամտի չափը կազմել է ավելի քան 5 միլիոն դրամ: Եկամտի աղբյուրը, ըստ Թադևոսյանի ներկայացրածի, միայն աշխատավարձն է եղել»:

Լրահոս