«Ժողովուրդ». Նոր սկանդալ. Հերմինե Նաղդալյանը չի վճարել մի քանի մլն-ի հասած երթևեկության տուգանքները

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ՀՀԿ խմբակցության պատգամավորներից ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը շարունակում է արտոնյալ կարգավիճակում մնալ: Ու հիմա շուրջ 2 մլն դրամ հեռախոսավճարի սկանդալը չավարտված` նրա անվան շուրջ նոր աղմկահարույց պատմություն է հասունանում:

Պարզվում է` Հերմինե Նաղդալյանին սպասարկած 003օօ01 պետհամարանիշի «Տոյոտա քեմրի» մակնիշի մեքենան տարիներ շարունակ խախտել է երթևեկության կանոնները, բայց այդպես էլ չի վճարել տուգանքները:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ` վերջին երեք տարիներին Նաղդալյանի մեքենայի տուգանքներն իրենց տույժերով հանդերձ հասել են մի քանի միլիոն դրամի: Բայց ո՛չ վարորդը, ո՛չ էլ Նաղդալյանը չեն վճարել գումարները»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում