mnews

31 Հունվարի, 2018

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Ani Product

«ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների մասին օրենքի շրջանակում հրապարակել է «կրեմլյան ցանկ», որում ընդգրկված են ռուսաստանցի 96 խոշոր գործարարներ, 114 պաշտոնյաներ եւ պետական ընկերությունների ղեկավարներ:

Ani Product

Երեկ հայտնի դարձավ, որ այդ ցանկում ընդգրկված են նաեւ ռուսաստանաբնակ հայ գործարարներ Սամվել Կարապետյանը, Դանիլ Խաչատուրովը ու Սերգեյ Գալիցկին (Հարությունյան):

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը հայտարարել է, թե ՌԴ հանդեպ պատժամիջոցներն իրենց ազդեցությունը կունենան նաեւ Հայաստանի վրա, քանի որ տնտեսապես ՀՀ-ն եւ ՌԴ-ն կապված են, եւ բացի այդ` ՀՀ-ն հանդիսանում է ԵԱՏՄ անդամ: Միաժամանակ հատկանշական է փաստը, որ երեկ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն ԱԺ-ում հանդիպել է ՀՀ-ԱՄՆ խորհրդարանական բարեկամական խմբի պատգամավորներին եւ խոսելով իրենց երկրի ազգային անվտանգության նոր ռազմավարության մասին` նշել է, թե այնտեղ սահմանված բոլոր նպատակներն «այս կամ այն կերպ ուղղակիորեն առնչվում են նաեւ Հայաստանին, քանզի դրանցից յուրաքանչյուրի հետ կապված մենք ունենք ընդհանուր շահեր»:

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում

Կիսվեք նյութով՝

Լրահոս