mnews

22 Դեկտեմբերի, 2016

«Ժողովուրդ» թերթը գրում է.

Ani Product

«Այն, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի մուտքը քաղաքականություն աղմուկով էր լինելու, կասկածից վեր էր։ Ի վերջո, նա 8 տարի լինելով պաշտպանական գերատեսչության ղեկավար՝ վստահաբար հասցրել է իր համար ռեսուրսներ կատակել։ Խոսքը և՛ ֆինանսական, և՛ մարդկային ռեսուրսների մասին Է, որոնք շատ կարևոր են քաղաքական դաշտ մուտք գործելու համար։ Իսկ հիմա նա քաղաքական դաշտում կգործի իրական ընդդիմադի՛ր, իշխանական, թե՛ վերահսկելի ընդդիմադիր դաշտում, ապագան ցույց կտա։ Բայց «Ժողովուրդ» օրաթերթին պարբերաբար լուրեր են հասնում այն մասին, որ Սեյրան Օհանյանը հասարակական ու քաղաքական բոլոր դեմքերի հետ հանդիպումների ժամանակ շատ կոպիտ է արտահայտվում ՀՀԿ-ի ու հատկապես Սերժ Սարգսյանի մասին՝ ընդգծելով, որ շատ ասելիք ունի։ Իսկ թե ինչն Է նրան զայրացրել, այդ աստիճան ագրեսիվացրել, թերևս, դժվար չէ հասկանալ։ Նա ինչ-որ պահից դարձավ նախագահական նստավայրի երիտթևի թիրախը։ Բայց մյուս կողմից չպետք է մոռանալ, որ նեղանալը քաղաքական կատեգորիա չէ»:

Ani Product

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս