14 Մարտի, 2020
 Քաղցկեղից մահացել է գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս Արթուր Աղաբեկյանի որդին’ Մխիթար Աղաբեկյանը:

Լրագրող Արտակ Հերիքյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Ani Product

«Իմ ուժեղ ախպեր, իմ մեծահոգի ընկեր, սանիկս

Ani Product

Ծանր հիվանդությունից հետո 27 տարեկան հասակում, մահացել է գործարար Մխիթար Արթուրի Աղաբեկյանը:

Նա ծնվել է Երևանում 1992թ.-ի դեկտեմբերի 1-ին: Երևանի Ալ. Պուշկինի անվան հիմնական դպրոցն ավարտելուց հետո բիզնես մենեջմենթ է սովորել Տորոնտոյի (Կանադա) Սենեկա համալսարանում, այնուհետև Նիկոսիայի համալսարանում:

Չնայած երիտասարդ տարիքին, իրականացրել է բազմաթիվ բիզնես նախագծեր տեքստիլ արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, էկոտուրիզմի ոլորտներում:

Հիմնադրել է մի շարք ձեռնարկություններ՝ «Ղարաբաղ Գրեյթ Փարթներս» (2013թ.), «Գրեյթ Սոլուշիոն» (2017թ.), «Սարտեքս Արմենիա» ընկերություն (2019):

Մխիթար Աղաբեկյանի աշխատանքային մեծ օրակարգում կային մի քանի տասնյակ նախագծեր, որոնք պետք է նպաստեին Հայաստանի և Արցախի տնտեսական կյանքի ակտիվացմանը:

Մխիթար Աղաբեկյանի հիմնադրած բոլոր ընկերություններում նրան հիշում են, որպես պատասխանատու և բարեխիղճ կառավարիչ, բիզնես տաղանդով օժտված անհատականություն, հավատարիմ, հոգատար ընկեր, ազնիվ մարդ:

Ձեռնարկատիրական գործունեության ընթացքում նա ֆինանսավորել է մի շարք բարեգործական նախաձեռնություններ Հայաստանում և Արցախում:

2012-2014 թթ.-ին Մխիթար Աղաբեկյանը ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Ամուսնացած է:

Մխիթար Աղաբեկյանը կյանքով լի երիտասարդ էր, ով մինչև վերջին րոպեն պայքարում էր ապրելու համար, ով շարունակում էր աշխատել և հանձնարարություններ տալ իր աշխատակազմին, նա ոչ մի վարկյան չհուսալքվեց ու չհանձնվեց»:

Կիսվեք նյութով՝

Լրահոս