26 Հունվարի, 2018
ԱԱԾ քննչական վարչության պետ, գնդապետ Միքայել Համբարձումյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադարձել է ԱԱԾ գաղտնալսումներին, որոնք հաճախ որպես ապացույց ներկայացվում են տարբեր քրեական գործերում:

«Ժողովուրդ». ՀՅԴ-ն սեթեւեթանքների մեջ է
Հարցին, թե արդյոք ԱԱԾ-ի օպերատիվ աշխատանքը մնացել է բացառապես գաղտնալսում իրականացնելը, եւ որքանո՞վ է դա պրոֆեսիոնալ, նա պատասխանել է, թե դրանք իրականացվում են բացառապես օրենքով սահմանված կարգով եւ դեպքերում:

Ani Product

«Դրանք ծանրակշիռ, սակայն ոչ միակ ապացույցներն են հանդիսանում, այդպես ուղղակի չի լինում: Այդ գաղտնալսումներում արծարծված տվյալները ստուգվում են քրեական գործով, համադրվում այլ տվյալների եւ ապացույցների հետ, որից հետո միայն գնահատվում որպես ապացույց եւ դրվում մեղադրանքի հիմքում: Այսինքն` եթե հաջողվում է գաղտնալսմամբ արձանագրել անհրաժեշտ տվյալները, դա արդեն իսկ պրոֆեսիոնալիզմի արդյունք է, քանի որ հանցագործություն կատարած կամ նախապատրաստող անձինք հաճախ փորձում են քողարկել իրենց կապերը եւ խոսակցությունները, ուստի գաղտնալսում իրականացնելու համար եւս պահանջվում է հմտություն, օպերատիվ եւ քննչական մեծածավալ աշխատանք»,- ասել է քննչական վարչության պետը»:

Ani Product

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս