13 Նոյեմբերի, 2018

Ինչպես հայտնի է անցած ուրբաթ օրը վարչապետըհանդիպեց խոշոր հարկատու գործարարների հետ, որտեղ խոսեց երկրի բիզնես միջավայրի առողջական և այլ խնդիրների մասին, սակայն զարմանալին այն է, որ այդ հանդիպմանը բացակայում էր վերջերս հայտնի դարձած Սիլվա Համբարձումյանը, ով, պարզվում է տարիների ընթացքում խոշոր գործարքներով է զբաղված եղել։

Բազմաթի կապեր ունի արտերկրում և նույնիսկ խոսք է տվել ԱԺ ատահերթ ընտրություններից հետո 200 մլն դոլարի ներդրումներ բերել Հայաստան: Այստեղ է, որ հրետորական հարց է առաջանում ՝ ինչու՞ այդպիսի արժեքավոր գործարարի չեն կանչել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Կարծում եմ, որ հարցի մեջ կա նաև պատասխանը, եթե տիկին Սիլվան ֆեյք գործարար չլիներ նա նստած կլիներ վարչապետի կողքը, որովհետև 200 մլն դոլարանոց ներդրում բերողն իսկապես որ արժեքավոր գործարար է:

Սակայն բոլորն էլ լավ գիտեն, թե ով՝ ով է, և տիկին Սիլվաի իրական գործառույթը ոչ թե բիզնեսում է, այլ բոլորովին այլ տեղ: Վատ է, որ Նոր Հայաստան կերտելուց հենց այսպիսի մարդկանց են օգտագործում:

Անկասկած կարելի է պնդել, որ դա չի նպաստելու ոչ երկրի առողջացմանը, ոչ էլ բիզնեսի միջավարի զարգացմանը:

Գոռ Գասպարյանի ֆեյսբուքյան էջից

Լրահոս