25 Հոկտեմբերի, 2017

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններովԱԺ պատգամավոր, հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանը, ով վիսկիի գործարան է հիմնել Իրաքում, ձեռք է բերել նաեւ մոտ 1000 հատ էշ, որոնցով վիսկին լեռնային ճանապարհներով տեղափոխում է հարեւան երկրներ։

Ani Product

Այս տեղեկությունը «ՀԺ»-ի թղթակիցը երեկ փորձել է ճշտել անձամբ անձամբ Ալեքսանյանից: Վերջինս ակամայից հաստատել է այս տեղեկությունը: Թղթակիցը ԱԺ միջանցքում մոտեցել է Ալեքսանյանին եւ հարցրել. «Պարոն Ալեքսանյան, տեղեկություններ կան, որ Իրաքից էշերով…»: Առանց հարցը մինչեւ վերջ լսելու՝ Ալեքսանյանը անմիջապես ափերից դուրս է եկել. «Արա քելե, արա, հավայի մի խոսա, ինչ ես հավայի խոսում»։

Ani Product

Չափազանց ուշագրավ հարց է ծագում, Ալեքսանյանը որտեղի՞ց գիտեր, թե ինչ հարց է տալու թղթակիցը: «Իրաքից էշերով» արտահայտությունը ոչինչ չէր նշանակի, առնվազն հետաքրքրություն կառաջացներ: Իսկ Ալեքսանյանն ակնթարթորեն հասկացել է՝ ինչի մասին է խոսքը:

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Ահա այսպիսով էլ կարելի հաստատված համարել, որ Ալեքսանյանի Իրաքում գտնվող վիսկիի գործա­րանից արտադրանքը էշերով տեղափոխվում է հա­րևան երկրներ: Լեռնային ճանապարհներով վիսկի­ով բարձած էշերը «հավայի» քշելու կարիք չէր լինի, եթե արտահանումը օրինական լիներ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս