Իջևանի քաղաքապետը հրաժարական է տվել

0

Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը հրաժարական է տվել

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

«Իջևանի համայնքի ղեկավարը օրենքով սահմանված կարգով ներկայացրել է դիմում՝ իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ: Պատճառը չի նշել»,- ասաց Չոբանյանը:

Քննչական կոմիտեն Իջևան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: