27 Մարտի, 2018

«Իրատես» թերթը գրում է.

«Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, չնայած ցանկություն չունի նորից նույն գետը մտնելու, այսինքն, ընդդիմադիր պայքարի դուրս գալու, բայց չի էլ համակերպվում իր պաշտոնաթող վիճակին: Դրա ապացույցն է նաև այն, որ առիթը բաց չի թողնում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին քննադատելու:

Մեր տեղեկություններով՝ նեղ շրջապատում Սեյրան Օհանյանը կարծիք է հայտնել, թե պաշտոնից հեռանալուց հետո ոչ մի բարեփոխում չի եղել համակարգում, պաշտպանության նախարարության այսօրվա բոլոր գործարքները կնքվել են իր պաշտոնավարման տարիներին:

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Կադրային հարցերում էլ Օհանյանը մեծ վերապահումներ ունի, դժգոհ է, որ ապրիլյան պատերազմից հետո աշխատանքից հեռացված զինվորական պաշտոնյաներին նորից համակարգ են վերադարձրել: Նախկին նախարարը չի ընդունում նաև Ազգ-բանակ հայեցակարգը:

Սեյրան Օհանյանը հավանաբար «մոռացել» է, թե ապրիլյան պատերազմից հետո որքան բացթողումներ, չարաշահումներ ու խնդիրներ դուրս եկան ջրի երես, իսկ պաշտպանության նախարարն այդ ժամանակ, ի դեպ, հենց ինքն էր։ Այստեղ են ասել` սեփական աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի փուշն է տեսնում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս