12 Հունվարի, 2018

«Իրատես» թերթը գրում է.

Ani Product

««Ելքը» դուրս է գալիս փողոց:

Ani Product

Դեռ ամիսներ առաջ ասել էինք, որ խորհրդարանական այս ուժը փորձում է արտախորհրդարանական, իրականում` փողոցային պայքարի վեղարը ևս դնել իր գլխին: Այդպես էին պլանավորել իրենք, այդպես էին պլանավորել նրանց հետ «աշխատող» մոդերատորները` դրսի և ներսի, որովհետև կարծում էին`

Չինարի- Համով,հոտով,տնավարի

ա) ԵՄ համաձայնագիրը չի ստորագրվի,

բ) կնքվելու դեպքում Ռուսաստանը «կբարկանա»:

Իսկ երբ «բարինը» բարկանում է, «նոն-ստոպ» ցույցերի կասկադն է ողողում երևանյան փողոցները: Այս անգամ այդպես չեղավ. նախ` հայաստանյան «ալքիմիկոս» Սերժ Սարգսյանը շատ արագ «անագը» փոխարկեց «ոսկու», այն է` նախագահական կառավարումից խիստ «սահուն» հանրաքվեով «անցավ» խորհրդարանական կառավարման, ապա անցկացրեց «անաղարտ» խորհրդարանական ընտրություններ, որից հետո նույնքան արագ ու «անաղարտ» ստորագրեց ԵՄ համաձայնագիրը: Ասել է թե` իրենով արեց նաև «փիլիսոփայության քարը»` դառնալով Հայաստանի թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը, թե՛ ռուսամետը, թե՛ արևմտամետը, թե՛ արտքաղաքական բանակցողը, թե՛ ներքաղաքական մոդերատորը, գնաճը «զսպողը», բոլոր հարսանիք-կնունք-ծնունդների քավոր-մասնակիցը… Չթվենք բոլորը:

Պատճառն էլ այն է, որ հայաստանյան ընդդիմությունը երբեք չի ունեցել նույնքան «ալքիմիկ» ճկունություն, ճշգրիտ հաշվարկներ կատարելու ունակություն` խաղն առաջ տանելու, միասնականությունն իր սոլո խաղով չաղճատելու ունակություն։ Ընդդիմությունն իր բոլոր կատարումներով, դերակատարումներով ուշի ուշով սպասել, պատրաստվել, գաղտնի հանդիպումներ է ունեցել ի ծագս աշխարհի, անգամ ՊՊԾ է գրավել` չվարանելով քաղաքացիական պատերազմի «դալուկ» հեռանկարից, «Հաց բերողին» դարձրել է կամիկաձե` կարծելով, թե նրա «մահվան կանչի» վրա գուցե վերջապես արթնանա-ծառս լինի փողոցային պայքարը, երբեք չկարողանալով հաշվել այնպես, ինչպես հաշվում է իր հակառակորդ-«ալքիմիկոսը»: Ընդդիմությունն իր փիլիսոփայությունը կառուցել է բացառապես մայայի (չինական փիլիսոփայության մեջ այդպես է անվանվում մտային-փիլիսոփայական ծխածածկույթը) վրա, քանզի և շատ դեպքերում այլոց, այդ թվում` այլ պետությունների ձեռքի խաղալիքն է եղել, որն օգտագործելուց հետո «նույնք» նրանց կա՛մ թեյ խմելու, կա՛մ «վաստակած հանգստի» են ուղարկել` լավագույն դեպքում, վատագույնում… Հատ-հատ չթվենք:

Ու հիմա` տարածաշրջանային-ներքաղաքական զարգացումների այս ֆոնին «Ելքը» դուրս է գալիս փողոց։

Որ ի՞նչ անի

ա) Որ, բոլոր դեպքերում, մոնոպոլացնի ընդդիմադիր դաշտը, ասի` «էդ Խաչիկյանը ես եմ», զի գնաճի, «կերած-կատաղած» իշխանության և օլիգոպոլիայի դեմ պայքարը սրբազան պատերազմ է մեզանում:

բ) Որ, բոլոր դեպքերում, տարածաշրջանային զարգացում-ֆորս մաժորների դեպքում ինքը փողոցում պատրաստ սպասելիս կլինի:

գ) Որ, բոլոր դեպքերում, ապրիլին ընդառաջ, ժամանակ չկորցնի. եթե այնպես ստացվի, որ վարչապետ դառնա ոչ թե մեզ հայտնի «ալքիմիկոսը», այլ «նա», ում կցանկանար «Ելքը» (որի հետ էլ, ըստ մեզ հասած տեղեկությունների, կոալիցիա պետք է կազմի), և արագ անցնի «գործի»:

դ) Եվ, վերջապես, որ «ստաժը» չկորցնի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս