«Ի շահ իմ համայնքի ժողովրդի».Արմեն Հարությունյան

1773
 Մարտի 15-ին  ՀՀ մի շարք  մարզերում տեղի կունենա հերթական ՏԻՄ ընտրությունները: Mnews.am-ի լրագրողը այցելեց Ագարակ համայնք և հանդիպեց առաջադրված թեկնածու՝ Արմեն Հարությունյանի հետ և լսեց նրա ծրագրերն ու տեսակետները՝ համայնքապետ ընտրվելու դեպքում կատարվելիք ծրագրերի մասին: Ա. Հարությունյանը հարցազրույցի ընթացքում խոսեց  նաև   մյուս թեկնածուների մասին  և  ներկայացրեց համայնքում տեղի ունեցող նախընտրական զարգացումները:   

-Պարոն Հարությունյան ինչպիսի՞ն է համայնքում նախընտրական մթնոլորտը:   

 -Որքան մոտենում է Մարտի 15-ը ,այնքան թեժանում են նախընտրական կրքերը  համայնքում:Ագարակում  ունենք առաջադրված 5 թեկնածու, բոլորնել  պայքարում են,ամեն մեկն իր ձևաչափով է հանդիպումներ ունենում:Այստեղ գաղտնի ոչինչ չես կարող անել ,բոլորնել  իրար ճանաչում են: 

–Պարոն Հարությունյան, ավանդական դարձած մի հարց՝ ինչո՞ւ որոշեցիք Ձեր թեկնածությունն առաջադրել.

  –Ինձ համար ինքնանպատակ չի գյուղապետ ընտրվելը։ Իհարկե, ես միշտ էլ իմ համայնքի բնակիչների կողքին եմ եղել, օգնել եմ ինչով կարողացել եմ, սակայն՝ ելնելով  ընկերական, ինչպես նաև ֆինանսական կարգավիճակից, հասկացա, որ ավելին կարող եմ անել, եթե լինեմ համայնքապետ: Իմ համար մեծ պատիվ է ղեկավարել այն համայնքը, որտեղ ծնվել, մեծացել եմ, որտեղ բնակվում եմ ես, ընտանիքս, հարազատներս, ընկերներս, համագյուղացիներս։ Իմ համար պատվի հարց է լինել լավ ղեկավար:

– Խոսվում է, որ Դուք  ազդեցիկ հովանավորներ ունեք: Նրանցից մեկը՝ Արագածոտնի մարզպետը, և ․․․

– Դրանք բոլորը հերյուրանքներ են: Նման բան չկա, ես որեւէ տեղ արտահայտվե՞լ եմ, կամ որեւէ մեկն արտահայտվե՞լ է այդ մասին: Չգիտեմ դա ով է իրենից հորինել:Նախկին համայնքապետի հրաժարականից հետո թեկնածուներ առաջադրվեցին,սակայն, մարզպետը ինձ ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց,արդեն իրենից հարցրեք թե ինչ սկզբունքով:Ամեն ինչ պարզ կլինի մարտի 15-ին, շատ կարևորում եմ յուրաքանչյուր բնակչի մասնակցությունը և քվեն:

Իմ կողքին միայն Ագարակի  ժողովուրդն է …

-Մրցակից համարում եք մյուս թեկնածուներին, թե՞…

-Իհարկե,  համարում եմ մրցակիցներ ,բոլորի հետ ունեմ ընկերական հարաբերություններ ,սակայն մենք մրցելու ենք մարտի 15 -ին: Սակայն, բնակչության հետ իմ հանդիպումներն այնքան ջերմ ու առանց ձևականությունների են անցնում, որ ցրվում են բոլոր կասկածները, թե բնակչությունը կարող է ինչ որ մեկի թելադրանքով իր ընտրությունը կատարել։ Ես խոստումներ չեմ տալիս, ես գործով կապացուցեմ, որ ինքը չի սխալվել իր ձայնը տալով ինձ:

-Ինչպես տեղեկացանք ,գյուղապետարանի բոլոր աշխատակիցները նախկին համայնքապետի ազգականերն են, մտավախություն չունե՞ք ,որ կրկին իրենց ձայնը կտան մյուս իրենց ազգականին առաջադրված:

-Այո,ճիշտ է ,հեռու մոտիկ ազգականերն են աշխատակիցները ,ինչպես նաև նախկին համայնքապետի եղբոր տղան էլ  առաջադրված թեկնածու է,սակայն հավատացեք, եթե իմ համագյուղացիները գտնեն, որ պետք է ես գյուղապետ չլինեմ, անձայն կհեռանամ: Այսօր իրականացնում եմ համայնքում մի շարք ծրագրեր՝ գիշերային լուսավորության հետ կապված,գյուղում կանգառներ չկային,այս պահին տեղադրվում են աղբամաներ, բնույթով ստեղծող մարդ եմ ,հանգիստ չեմ կարող նստել,մի փոքր գյուղապետարանի շենքն եմ կարգի բերել, դռների,պատուհաների  բարեկարգում, սակայն մի շարք բնակիչներ հորդորում են չանել, քանի որ գուցե և չընտրվեմ: Հավատացած եղեք, անգամ չընտրվելու դեպքում, միայն այն փաստը, որ ամեն անգամ դուռը բացել փակելուց կհիշատակվի իմ անունը, դա կարծես ավելին է, քան՝ աթոռը։

Պարո՛ն Հարությունյանըստ Ձեզ ,Թավշյաե հեղափոխությունից հետո ի՞նչն է փոխվել երկրում:

 -Հեղափոխությունից հետո մարդկանց մեջ աշխատելու, արարելու եռանդ եմ տեսնում, ինչը շատ ողջունելի է, եթե նախկինում մարդիկ մտածում էին՝ իրենց տները վաճառեն և արտագաղթեն հայրենի երկրից, ապա այսօր ոչ միայն մնացել են իրենց հայրենիքում ,այլ նաև հավատով են լցված վաղվա օրվա հանդեպ:
Մեր համայնքում այն մարդիկ, ովքեր ունեին բարձրագույն կրթություն և գործազուրկ էին, այսօր արդեն աշխատանք ունեն:

 – Եվ ինչպիսի՞ ծրագրեր ունեք հետագայում:

  Հետագայում, ինչքան կկարողանամ, այնքան  դոնոր կազամկերպությունների օժանդակությունը կփորձեմ  ստանալ, բյուջեն կազմավորվում է հողի հարկից, գույքահարկից, իսկ այն շատ քիչ է ծրագրեր իրականացնելու համար:Այս պահին երեք սուբվենցիոն ծրագիր ունենք արդեն ներկայացրած ,ինձ որպես ժամանակավոր պաշտոնակատարի իրավունք ունեի նախապես ծրագրեր ներկայացնելու: Գյուղացին հիմնականում զբաղվում է այգեգործությամբ և պետք է նպաստավոր պայմանները ընդլայնվեն այլ ոչ թե պակասեն:Գյուղատնտեսությամբ զբաղվող մեր համայնքի համար, իհարկե, հիմնական խնդիրն այն է, որ եղանակը տհաճ անախորժություններ է երբեմն մատուցում և արդյունքում բերքը փչանում է։Այնպես որ՝ մեր գերխնդիրը կախված է եղանակի քմահաճույքից :Խնդիրները ինչպես գիտեք միշտ էլ անխուսփելի են և անկանխատեսելի:Պետք է ժամանակին հասկանալ այն,և ճիշտ լուծումներ գտնել: 

–Դուք անկուսակցական եք, իսկ միգուցե հետագայում Ձեզ տեսնենք որևէ կուսակցության շարքերում։

-Բացառում եմ, որ կընդգրկվեմ որևէ կուսակցության կազմում։

 ՏԻՄ ընտրություններում հաղթելու դեպքում, իմ բոլոր գործողությունները միտված են լինելու բոլոր նախաձեռնած ծրագրերի իրականացմանը: 

-Ամուր ընտանիքն ազգի հենասյունն էմի փոքր կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:

– Մեր ընտանիքն ամուր, հայկական, ավանդական ընտանիք է, ես միշտ իմ երեխաներին խրատում եմ՝ հարգեն դիմացինին և լինեն հայրենասեր:Շատ ուրախ եմ, որ ինչպես իմ երեխաները ,նաև բոլոր երիտասարդները տեսնում են լավը ,բարին, ավանդական մեր հայկական ավանդույթները:Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցիներում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ, ուր տրվում է փրկարար ավետիսը. Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ. մեզ և ձեզ մեծ ավետիս։ Տոնի առթիվ նախապես ընտրվեցի Սուրբ Ծննդյան Խաչի քավոր, ով խորհրդանշորեն ներկայանում է որպես Ս. Հովհաննես Մկրտիչ, ով մկրտեց Հիսուս Քրիստոսին:

 Խաչի քավոր լինելը հետաքրքիր պատասխանատվություն է։ Դա նույնն է, ինչ ծնող լինելը։  Երեխաներից ամեն մեկը մի կարիք ունի, իսկ դու պետք է խնամես նրան, հոգ տանես։ Խաչի քավոր լինելն էլ այդպիսի մի բան է։ Բայց այս ամենի մեջ կարևոր է, որ մարդ հոգով անի ամեն ինչ․ քավոր լինի, թե ծնող, եկեղեցու համար անի, թե  մերձավորի,ինձ թվում է այս հաճելի պատասխանատվությունը երկար տարիներ կկրեմ:

Ինչպիսի՞ Հայաստանում կցանկանաքոր ապրեն Ձեր երեխանները:

-Երազում եմ, որ երեխաններս, առհասարակ բոլորը, ապրեն ապահով Հայաստանում, երազում եմ, որ մեր սահմանները ամուր լինեն՝ զերծ թշնամու գնդակից, երազում եմ տեսնել հզոր և զարգացած Հայաստան:Համոզված եմ, ինչ տեսնում են մեր երեխաները,իրենք վաղը շարունակելու են բոլոր լավ ,բարի գործերը, անելու են ավելի շատ բարեգործական գործեր իրենց ծննդավայրի՝Ագարակ գյուղի համար:

Պարո՛ն Հարությունյան,և վերջում Ձեր բարեմաղթանքը մեր ընթերցողներին:

-Ցանկանում եմ, որ բոլորը լավատես լինեն, լցված լինեն անսահման հավատով, քանի որ ամեն ինչ շատ լավ է լինելու:                                                                                   

 Ա.Հարությունյանի համար ամենից կարևորը համագյուղացիների գնահատականն է: Վայելել այդ հարգանքը նշանակում է ոչ թե լինել սոսկ իր պարտականությունները կատարող պաշտոնյա, այլ ղեկավար, ով նվիրումով ու եռանդով օգնում է համագյուղացիներին շենացնելու հարազատ համայնքը:

Մաղթում եմ բարեհաջող և խաղաղ ընտրություններ:

Mnews.am