7 Փետրվարի, 2018

Ինչպես հայտնի է` երեկ ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ  Ալավերդիում 2017 թվականի հունիսին Կամո Փիրուզյանի սպանության դեպքի  քննության արդյունքում տվյալներ են ստացվել առ այն, որ հիշյալ սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող Վահագն Աբգարյանի և սպանությունը կատարելու մեջ մեղադրվող Վլադիմիր Դավթյանի օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար պետական հատուկ ծառայություն իրականացնող ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձանցից մեկն իր լիազորությունների շրջանակներում ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք, իսկ մի շարք այլ պաշտոնատար անձինք, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ:

Ani Product

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` խոսքը կաշառքի գործով կալանավորվածը Լոռու ՔԿ վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանն է:

Ani Product

ArmLur.am-ի հետ զրույցում, սակայն, Թաթուլ Շուշանյանի եղբայրը`  Մկրտիչ Շուշանյանը, վստահեցրել է , որ իր եղբայրն ազատության մեջ է: Նա ազատման դիմում է ներկայացրել, և այժմ նրա լիազորությունները դադարեցված են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/776614/

Լրահոս