30 Հունվարի, 2018

Այսօր՝ հունվարի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:45-ի սահմաններում Հ. Քոչար և Վաղարշյան փողոցների խաչմերուկում 26-ամյա Հովակ Մարտիրոսյանը իր վարած Mercedes մակնիշի 27 MR 011 համարանիշի ավտոմեքենայով մխրճվել է կանգառի մեջ:

Ani Product

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի ժամանակ կանգառում մարդ չի եղել և բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:

Ani Product

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտաի ծառայողները:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Արտակ Ավագյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Լրահոս