5 Սեպտեմբերի, 2017
Սեպտեմբերի 5-ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 08։40-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Վենետիկյան պալատ»-ի հարևանությամբ, բախվել են Audi A6 մակնիշի 65 PՈ 555 համարանիշի, Mercedes C230 մակնիշի 29 ՏՏ 625 համարանիշի, Toyota Rav 4 մակնիշի 26 ՍՏ 344 համարանիշի, Toyota մակնիշի 701 CO 01 համարանիշի, Toyota Corolla մակնիշի 014 BB 01 համարանիշի և BMW X5 մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենաները։

Ani Product

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Ani Product

Լրահոս