26 Դեկտեմբերի, 2017
Lragir.am-ը գրում է. Վարչապետ Կարեն Կարապետյանի մամուլի քարտուղարն ասել է, որ Ռուբեն Թաթուլյանը Հայաստանի ներդրողների ակումբի անդամ չէ:

Ռուբեն Թաթուլյանն օրերս հայտնվել է ԱՄՆ պատժամիջոցների թիրախում, Ռուսաստանի «օրենքով գողերի» տասնյակի շարքում: Այդ կապակցությամբ հայաստանյան մամուլը հիշատակեց, որ Ռուբեն Թաթուլյանը, որը հայտնի է նաև Ռոբսոն մականունով, Հայաստանի ներդրողների ակումբի անդամ է, որի ստեղծման մասին հայտարարել էին վարչապետ Կարեն Կարապետյանն ու ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանը:

Ani Product

Թե ովքեր են ակումբի անդամները, չի հրապարակվել: Ակումբն էլ հռչակվել է ոչ հրապարակային: Նշվել է միայն, որ դրա անդամների թիվը չի կարող գերազանցել 49-ը:
Ռուբեն Թաթուլյանը ակումբի անդա՞մ է, թե ոչ: Քանի որ ակումբի ստեղծման մասին հայտարարությանը չի հաջորդել անդամների ցանկը, անկասկած դժվար է միարժեք պնդել նրա անդամությունը: Մյուս կողմից, սակայն, 2017 թվականի մարտի 24-ին, երբ հայտարարվեց ակումբի ստեղծման մասին, կառավարության պաշտոնական հաղորդագրությունը հիշեցնում էր նաև.

Ani Product

«Նշենք, որ 2017 թ. հունվարի 25-ին ռուսաստանաբնակ հայազգի գործարար շրջանակների ներկայացուցիչները հայտարարություն էին տարածել՝ Հայաստանում խորը բարեփոխումներ անցկացնելու գործընթացին աջակցելու և ՀՀ կառավարության հետ համատեղ նախաձեռնություններին և բիզնես-ծրագրերին մասնակցելու վերաբերյալ»:
Իսկ հունվարի 25-ի այսպես ասած ներկայացուցիչների ցանկը կամ ցուցակը հրապարակվել է, և դրանում կա նաև Ռուբեն Թաթուլյանի անունը՝ «Վեսնա» ՓԲԸ սպա-հյուրանոցի տնօրենների խորհրդի նախագահ:

«Ես որքան գիտեմ՝ կոնկրետ Ձեր նշված անձնավորությունը չի հանդիսանում «Հայաստանի ներդրողների ակումբի» անդամ, էդ՝ մեկ: Եվ երկրորդը՝ վարչապետի խնդիրը չի անձամբ ճանաչել ակումբի բոլոր անդամներին կամ իմանալ բոլոր անդամներին», Ազատությանն ասել է վարչապետի մամուլի խոսնակը:
«Ակումբի անդամներից յուրաքանչյուրին ճանաչում եմ և մեծ մասի հետ ունեմ ընկերական, բարեկամական հարաբերություններ», մարտի 24-ին ակումբի ստեղծման միջոցառմանը հայտարարել էր Կարեն Կարապետյանը:

Ներկայում նրա մամուլի քարտուղարը նշում է, որ վարչապետի խնդիրը չէ անձամբ ճանաչել ակումբի յուրաքանչյուր անդամի: Գուցե դա իսկապես վարչապետի խնդիրը չէ, բայց փաստն այն է, որ վարչապետը ակումբի ստեղծմանը հայտարարել է, որ «անդամներից յուրաքանչյուրին ճանաչում» է և մեծ մասի հետ էլ ընկերական և բարեկամական հարաբերություն ունի: Ըստ այդմ գուցե Կարեն Կարապետյանն ինքն առավել հստակ հայտնի՝ «յուրաքանչյուր անդամից» ճանաչու՞մ է Ռուբեն Թաթուլյանին, թե ոչ:

Մանրամասները՝ այստեղ:

Լրահոս