Կոտայքի մարզպետը հերթական անգամ ասուլիս է տվել յուրային լրատվամիջոցների համար

Այս անգամ եւս Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը իր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսը կազմակերպեց գաղտնի, միայն յուրային լրատվամիջոցներին հրավիրելով։ Երբ դեռ նախորդ տարի հետաքրքրվել էինք Կոտայքի մարզպետարանի լրատվության եւ հասարակայության կապերի բաժնի պետ Արմեն Օհանյանից, թե երբ տեղի կունենա մարզպետի մամուլի ասուլիսը. նա պատասխանել էր, որ մեկ օր առաջ հայտարարությունը կտեղադրվի կայք: Դեկտեմբերի 29-ից հնարավոր չէր մարզպետարանի պաշտոնական կայքը մուտք գործել:

Ani Product

Հաջորդ օրը կայքն արդեն գործում էր, եւ դեկտեմբերի 29-ին նշված ասուլիսի հայտարարությունը, ինչպես նաեւ ասուլիսը կայքում տեղադրված էր։ Փաստորեն՝ մարզպետը խտրականություն է դնում լրատվամիջոցների միջեւ, կամ էլ պարզապես վախենում է ոչ այդքան հաճելի հարցերից։ Առհասարակ, Կարապետ Գուլոյանը ամենաանհասանելի մարզպետներից է, երբեք զանգերի չի պատասխանում, նրան ուղղված հարցերը մնում են անպատասխան։  Հետաքրքիր է նաեւ, որ Աբովյանի նախկին քաղաքապետի սիրտը հարազատ Աբովյանից չի կտրվում, հերթական անգամ նա իր ասուլիսը նախընտրեց անել Աբովյանում, ոչ թե մարզկենտրոն Հրազդանում։

Ani Product

Նյութի աղբյուրը ` hraparak.am