«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ արդեն հայտնի է հատված ծառերի գնորդը։ Դրանք կուղղվեն Մեղրաձորի ոսկու հանք։
Երեկ մենք փորձեցինք մարզպետի օգնականի կատարած ծառահատման մասին մեկնաբանություն ստանալ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանից, սակայն նրա բջջայինին ուղղված մեր զանգերը մնացին անպատասխան։ Մարզպետի ընդունարանից էլ մեզ խորհուրդ տվեցին «լրատվական հարցերով» դիմել լրատվության բաժին։ Անդրադառնալով կատարվածին, մնում է սպասել, որ մարզպետարանից կատարվածի առնչությամբ մեկնաբանություն պետք է տան ոչ միայն մեր լրատվամիջոցին, այլ նաեւ իրավապահներին։