26 Նոյեմբերի, 2016

Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանը հաստատեց տեղեկատվությունը, ըստ որի՝ այսօր ուշ գիշերին «Օջախ» ռեստորանային համալիրում միջադեպ է տեղի ունեցել, և իր թոռը՝ Տիգրան Շահգալդյանը, վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: « Կենցաղային վիճաբանության հիման վրա վնասել են նրա ոտքը» ,- ասաց նա:
Շահգալդյանը նշեց, որ իր թոռնիկը մի քանի ժամից արդեն տանը կլինի, նրա հետ ամեն ինչ նորմալ է, թեթև վերք է եղել: Նա չհերքեց որ իր թոռնիկն ու Սուրիկ Խաչատրյանի որդին մտերիմ ընկերներ են և դեպքի պահին նրանք միասին են եղել, սակայն նշեց, որ միջադեպի հետ Սուրիկ Խաչատրյանի որդին ոչ մի առնչություն չունի:

Ani Product

Hayeli.am

Ani Product

 

Լրահոս