Կորոնավիրուսը կարող է փոխանցվել սեռական ճանապարհով. Դմիտրի Պուշկար

20
 Կորոնավիրուսը կարող է փոխանցվել սեռական ճանապարհով. «Ռոսիա 24»-ի եթերում նման կարծիք է հայտնել ՌԴ ԱՆ գլխավոր ուրոլոգ Դմիտրի Պուշկարը:

«Իհարկե, կորոնավիրուսը փոխանցվում է սեռական ճանապարհով: Այդ ճանապարահով կորոնավիրուսի փոխանցման մասին հարցն այսօր ամենահայտնիներից մեկն է»,- ասել է մասնագետը:

Հիշեցնենք, որ ԱՀԿ մասնագետները պնդում են, որ նոր կորոնավիրուսը չի փոխանցվում օդի միջոցով. այն փոխանցվում է միայն կաթիլային ճանապարհով: Այն փոխանցվում է վարակված մարդու փռշտոցի կամ հազի միջոցով: Այդ ամենը հնարավոր է, երբ «կրողն» ու «զոհը» գտնում են միմյանցից առնվազն մեկ մետր հեռավորության վրա:

Սեռական ճանապարհով վիրուսի փոխանցման համար ԱՀԿ մասնագետները դեռ չեն հայտնել: