12 Մարտի, 2020

Հայաստանում նախօրեին կորոնավիրուսով ախտորոշված՝ Իտալիայի քաղաքացին վերջին մեկ շաբաթա ընթացքում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մասնակցել է ընկերություններից մեկի գրասենյակի շինարարական աշխատանքներին։

Ani Product

Այս մասին NEWS.am-ին հայտնեց կենտրոնի հաղորդակցության բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանը: «Նա ունեցել է սահմանափակ մուտք Թումոյի շենքի վեցերորդ հարկ, որտեղ տեղի են ունեցել շինարարական աշխատանքները։ Նա մտել է ներս աշխատանքային մուտքից, ունեցել է սահմանափակ շփում միայն շինարարական խմբի հետ, շփում չի ունեցել ոչ մեր վարձակալ գործընկերների, ոչ մեր անձնակազմի, ոչ երեխաների հետ»,– ասաց նա։

Ani Product

Զառա Բուդաղյանը նշեց, որ ամեն օր ախտահանում են շենքի տարածքը։ Վերջին պաշտոնական տվյալով Հայաստանում կա 4 վարակված, 88 մարդ մեկուսացված է։

Կիսվեք նյութով՝

Լրահոս