14 Մարտի, 2017

ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի հայրենի Ջրառատ գյուղում այսօր զինված միջադեպ էր տեղի ունեցել: Նախնական տեղեկություններով՝ կրակել են գյուղի երիտասարդներից Հակոբ Մելքոնյանի վրա, իսկ նրա հորեղբորը՝ դանակահարել: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ կրակել է Ջրառատ համայնքի ղեկավար Սամվել Գալստյանի եղբայրը: Նա ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի ազգականն է:

Ani Product

Yerkir.am-ի տեղեկություններով՝ այսօրվա կրակոցների մասին տեղեկանալուց հետո ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի մորաքույրը, ով մի քանի օր է, ինչ հյուր էր եկել Ջրառատ, հանկարծամահ է եղել: Մինչ շտապօգնության ժամանելը՝ նա սրտի կաթվածից մահացել է:

Ani Product

Լրահոս