«Հակված չեմ մտածել, բայց կմտածեմ, երբ ցավն անցնի». Տիգրան Ուրիխանյանը՝ Կուտոյանի ինքնասպանության վարկածի մասին

2

Այս պահին միայն ցավ կարող եմ արտահայտել, երբ ցավը անցնի` կմտածեմ մնացածի մասին։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց քիչ առաջ Երևանի բնակարաններից մեկում հրազենային վիրավորումով մահացած հայտնաբերված ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մորաքրոջ որդին, ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։

Ինքնասպանություն էր, թե՞ սպանություն՝ դեռևս հայտնի չէ, սակայն, ըստ մամուլի հրապարակումների՝ շրջանառվում է ինքնասպանության վարկածը՝ հաշվի առնելով որոշ հանգամանքներ։ Ուրիխանյանից հետաքրքրվեցինք՝ հակվա՞ծ է հավատալ դրան․ «Հիմա ոչինչ չեմ կարող ասել, անշուշտ մտածելու եմ դրա մասին։ Հակված չեմ մտածել, բայց կմտածեմ, երբ ցավն անցնի»,- ասաց Ուրիխանյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևան քաղաքի Պարույր Սեւակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: «Հրապարակի» տեղեկություններով՝ ոստիկանները, երբ մտել են նրա բնակարան, դիակի զննության ժամանակ դիակի կողքը հայտնաբերել են կոնյակի շիշ, որը դատարկ է եղել, նաև ատրճանակ, որը Կուտոյանի անձնական զենքն է եղել: Կրակոցն արձակվել է հենց այդ զենքից և բերանից։

Կայքի տեղեկություններով` դեռևս հայտնի չէ, թե ում տանն են հայտնաբերել ԱԱԾ նախկին տնօրենի դին, քանի որ ըստ հայտարարագրի` Կուտոյանը, ընդամենը, մի բնակարան է ունեցել, և այդ բնակարանը գտնվում է Շենգավիթ վարչական շրջանում Ս․ Զորավարի փողոց 44-1  հասցեում։

Lurer.com