«Մարտունի» հիվանդանոցային համալիրը շատ անմխիթար վիճակում է գտնվում. վարչապետ

2

Այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ երեկ այցելել է Գեղարքունիքի մարզ, բազմաթիվ համայնքներում հանդիպումներ է ունեցել:

«Եղել ենք նաև Մարտունի հիվանդանոցային համալիրում, որը շատ անմխիթար վիճակում է գտնվում, և անկախությունից ի վեր որևէ ներդրում չի իրականացվել»,-ասաց նա և նշեց, որ երեկ հանձնարարել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը, Առողջապահության նախարարությանը և նաև մյուս գերատեսչություններին՝ համատեղ քննարկել և ներկայացնել առաջարկություններ:

«Ես կարծում եմ, որ այնտեղ կան մեծ հնարավորություններ օպտիմիզացիա իրականացնելու համար, և այդ շենքների մեծ տարածքները, բոլոր առումներով, ոչ արդյունավետ են օգտագործվում։ Այն իրոք շատ անմխիթար վիճակում է: Այնտեղ կան բազմաթիվ հիվանդներ, երեխաներ, և ես կարծում եմ, որ մենք այնտեղ շատ լուրջ քննարկում և աշխատանքներ պետք է իրականացնենք»,-ասել է նա: