Համայնքների խոշորացումն ինքնին դրական գաղափար էր, սրանից հետո գումարները կկուտակվեն մեկ տեղում․Նորաին Հակոբյան

443

2017 թվականի Նոյեմբերի 5-ին կայացան ՏԻՄ ընտրությունները Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում, որին, համաձայն համայնքների խոշորացման հայեցակարգի, միացել են Նորաշեն, Գեղադիր, Հնաբերդ, Գեղաձոր, Բերքառատ, Լեռնապար, Ծիլքար, Գեղարոտ եւ Վարդաբլուր համայնքները:

 Համայնքում առկա խնդիրների եւ առաջիկա ծրագրերի մասին զրուցեցինք Ծաղկահովիտ համայնքի նորընտիր ղեկավար Նորաին Հակոբյանի հետ:

-Պարո՛ն Հակոբյան, ՏԻՄ ընտրություններում շատ մեծ հաղթանակ տարաք,և նորից վերընտրվեցիք այս անգամ արդեն Ծաղկահովիտ խոշորացված համայնքի ղեկավարն եք։

-Համայնքի բնակիչները մասնակցեցին ընտրություններին, արդեն իսկ կողմնորոշված, թե ում են տալու իրենց ձայնը,կարող եմ ասել  ՀՀ Կուսակցական նախկին մարզպետի թեթև ձեռքով ես հրաժարական  տվեցի, այնուհետև նորից առաջադրվեցի իմ համագյուղացիների հորդորի շնորհիվ։Ցանկանում եմ իմ շնորհակալությունը հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց իսկ ձայնով, հնարավորություն տվեցին ինձ շարունակելու համայնքում իմ գործունեությունը, որպես համայնքապետ:

-Ի՞նչ արձագանք գտավ համայնքների խոշորացման գաղափարը և որոշումը բնակչության շրջանում:

-Համայնքների խոշորացման ծրագիրը հիմնականում դրական արձագանք գտավ Ծաղկահովիտի տարածաշրջանի բնակչության շրջանում, նրանց շատ փոքր մասը դժգոհություններ ունի: Բոլորն էլ հասկանում են, որ պետության կողմից ձեռնարկված այս քայլը ինքնանպատակ չէ, և բխում է իրենց շահերից:

Նոր իրավական կարգավիճակը հնարավորություն կտա տնտեսել պետության հատկացրած և բնակչությունից գանձվող գումարները և ծախսել առավել նպատակահարմար: Բացի այդ` համայնքներում առկա խնդիրները գրեթե նույնն են և շատ դժվար է տարբերակել դրանք, քանի որ ընդհանրական բնույթ են կրում, միահյուսված են:

-Պարոն Հակոբյան ի սկզբանե նշենք, որ համայնքը սկսել եք ղեկավարել բավականին ճգնաժամային վիճակում, երբ դեռ կային մեծ պարտքեր և նախկին համայնքապետի կողմից թույլատրած չարաշահումներ:

– Մեր գյուղն ունենալով բավականին մեծ բյուջե, արդեն քանի տարի է տեղում դոփում է՝ ի շնորհիվ նախկին համայնքապետի. բայց տեղից շարժվելու հավանականությունը ներկայումս ավելի մեծ է:Հիմա արդեն հավաքագրում ենք մեր համայնքի համար, պարտքերի մասով լրացուցիչ տեղեկացնեմ, որ արդեն մարված է, դեռ ավելին՝ համայնքի բյուջեում ունենք մի փոքր հանգանակած գումար, որը հետագայում  կօժանդակի համայնքի հոգսերի թեթևացմանը:  

-Առաջնային ի՞նչ խնդիրներ կան համայնքներում:

-Անելիքները շատ են ,իրագործելու ցանկությունը մեծ:Ինչպես բոլոր հեռավոր համայնքներում, այնպես էլ մեզ մոտ կան բազում չլուծված խնդիրներ`տարբեր ոլորտներում:
Ինձ համար ամենագլխավորը, թերևս, երիտասարդների կեցության խնդիրն է, շատ երիտասարդներ չեն կարողանում ամուսնանալ բնակարան չունենալու պատճառով, դա արդեն ցավոտ խնդիր է:
Առաջիկայում անելու ենք ամեն ինչ, որպեսզի կարողանանք բնակարանների կառուցման ծրագիրը կյանքի կոչել:

Ղեկավարմանս այս երկու տարիների ընթացքում շատ աշխատանքներ են կատարվել  ,նշեմ մի քանիսը՝

Ծիլքար գյուղի  եկեղեցու տանիքն է նորոգվել, կատարվել են շինարարական աշխատանքներ ,որն ուներ շատ խիստ կարիք,Ծաղկահովիտի գյուղապետարանի շենքն է մասնակի նորոգվել,փոխվել է շենքի տանիքը,որի համար  հատկացվել է մոտ 1 մլն դրամ,գյուղի կենտրոնական փողոցներն են լուսավորվել,տեսախցիկներ են տեղադրված:Մինչհամայնքային ճանապարհներն են վերանորոգվել ,որն կազմել է 1,5 մլն դրամ։Մոտ 200մ նոր ջրագիծ է փոխվել Ծաղկահովիտում :

Գեղադիր գյուղն է ամբողջությամբ լուսավորվել ,որի համար հատկացվել է1 մլն դրամ,ինչպես նաև հնաբերդի գերեզմանատուն տանող ճանապարհն է վերանորոգվել ,ցանկապատվել է հնաբերդի  գերեզմանոցը,դաշտամիջյան ճանապարներն են նորոգվել: Ամբողջությամբ  լուսավորվել են փողոցները,800մ խմելու ջրի խողովակներն են փոխվել :

Չորս գյուղ՝ Ծաղկահովիտ,Գեղադիր,Հնաբերդ,Նորաշեն համայնքներն են   անտառապատվել մոտ 18 հեկտար,ջրագիծն է փոխվել:

ՀՀ կառավարության ծրագրով Նորաշեն ,Ծիլքար ,Վարդաբլուր,Բերքառատ  գյուղի ջրագծերն են փոխվել համաֆինանսավորմամբ:

-Տասը տարի  ղեկավարել եք համայնքը, ինչպե՞ս ընդունեցիք այն և այսօր, տարիներ անց, ի՞նչ տեսք ունի Ծաղկահովիտը:

-Ծաղկահովիտ համայնքի ղեկավար ընտրվել եմ այն ժամանակ, երբ համայնքը բավականին վատ վիճակում էր. չկար ջուր, տները քանդված էին` տանիքներ չունեին. այս տարիների ընթացքում կարողացել ենք այդ բոլոր խնդիրները կարգավորել: Կառուցել ենք բնակելի շենք` 40 ընտանիքի համար, համայնքում չկար մանկապարտեզ, այդ հարցը նույնպես կարգավորվել է: Այս պահին իրականացվում են տանիքների շինարարական աշխատանքներ: Ցանկացած համայնքում կան բազում խնդիրներ և անավարտ աշխատանքներ, փորձելու ենք բոլոր նախանշված խնդիրները հասցնել նվազագույնի, իսկ սկսված աշխատանքները հասցնել ավարտին:

-Պարո՛ն Հակոբյան, ի՞նչ կարծիք ունեք համայնքների խոշորացման վերաբերյալ:

-Ասեմ, որ ես միայն դրական կարծիք ունեմ: Համայնքների խոշորացումն ինքնին դրական գաղափար էր, սրանից հետո գումարները կկուտակվեն մեկ տեղում, և ամեն տարի կկարողանանք մի համայնքի համար կարևոր ծրագիր իրականացնել:

Ի՞նչ կմաղթեք որպես Խոշորացված համայնքի ղեկավար:

– Հայ ժողովրդին մաղթում եմ խաղաղություն, քանի որ մեր բոլոր ծրագրերը հնարավոր է իրականացնել միմիայն խաղաղության պայմաններում:

Խաղաղ ապրենք և արդյունավետ աշխատենք մեր համայնքներում, որպեսզի արդյունքները գերազանցի սպասվածին:

Mnews.am