13 Նոյեմբերի, 2018
 Քաղաքապետարանը չի ծանուցել մեր շինությունն ապամոնտաժելու մասին, գիշերով եկել են՝ խուլիգանավարի քանդել շենքը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան 1 /3 հասցեում ապօրինի շինարարություն իրականացրած Դավիթ Ահարոնյանի եղբայրը՝ Արմեն Ահարոնյանը։

Նշենք, որ այսօր՝ նոյեմբերի 12–ին Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Նոր Նորք վարչական շրջանում ապամոնտաժվել է Դավիթ Ահարոնյանին պատկանող ավելի քան 1100 քմ առերեւույթ ապօրինի կառույցը։

Նա նշեց, որ դեռեւս մայիսին այս հասցեում շինարարություն իրականացնելու թույլտվություն ստանալու պահանջով դիմել են քաղաքապետարանին, սակայն մերժում ստացել. «Ներքին կարգով մեզ ասում էին՝ սպասեք. մենք էլ մեր սեփական հողում շինություն ենք սարքել, եկել են ակտ են գրել, մտել են դատարան, որ շինարարությունը կասեցնենք, բանվորների հետ էին կռիվ անում, գիշերով եկել՝ խուլիգանավարի քանդել են»,–ասաց նա եւ հավելեց. «Քաղաքապետն ընտրել է ջարդել–քանդելու կուրսը»։

NEWS.am–ի հետ զրույցում Դավիթ Ահարոնյանի ներկայացուցիչ, փաստաբան Արմեն Օհանյանը նշեց, որ կառույցն անօրինական է եւ ենթակա է օրինականացման։ Նրա խոսքով՝ տարածքի մեծ մասը՝ մոտ 1000 քմ–ն Դավիթ Հարությունյանի գրանցված սեփականությունն է, իսկ համայնքային սեփականություն հանդիսացող 160 քմ–ը, որի օրինական տիրապետողը նույնպես Դավիթ Ահարոնյանն է, կառուցապատման իրավունքով հանձնվել է վարձակալության։

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Նրա խոսքով՝ քաղաքապետարանը հապճեպորեն, առանց շահագրգիռ կողմին տեղյակ պահելու , որոշում է կայացրել անհապաղ ապամոնտաժել կառույցը՝ պատճառաբանելով, որ այն իբրեւ հանրության առողջությանը վնաս է հասցնում, քանի որ հնարավոր է փլվեր։

Փաստաբանը, վկայակոչելով կառավարության համապատասխան որոշումը, նշեց, որ քաղաքապետարանը ինքնակամ կառույց հայտնաբերելու դեպքում, առաջին հերթին պետք է պարզի դրա օրինականությունը։

Նա նշեց, որ Երեւանի քաղաքապետարանի որոշումն իրենք բողոքարկել են դատական կարգով եւ դատարանը պետք է պարզի՝ շինությունը ենթակա՞ է օրինականացման, թե՞ ոչ ։

«Դատարանը նոր է վարույթ ընդունել եւ կասեցրել քաղաքապետարանի որոշումը, ինչից հետո քաղաքապետարանը նոր որոշում է կայացրել՝ անհապաղ քանդել շինությունը»,–ասաց նա։

Մանրամասները՝ NEWS.am-ի տեսանյութում:

 

Լրահոս