17 Հունվարի, 2018
Այսօր` հունվարի 17-ին, ոստիկանությունը հայտնաբերել է 2017 թվականի դեկտեմբերի 22-ին Երևանի Նոր Նորք վարչական շրջանի «Երևան Սիթի»-ում 61-ամյա Լևոն Ասատրյանին սպանելու մեջ կասկածվողին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կասկածյալը 55-ամյա Սերգեյ Վարդանյանն է, ով հայտնաբերվել է Էրեբունի վարչական տարածքում։

Աղբյուրի տեղեկություններով, նա անգամ չի զղջացել իր կատարածի համար՝ ասելով, որ դեպքից օրեր առաջ ինքը փորձել է սպանվածի կշեռքից օգտվել, սակայն սպանվածն իրեն պատասխանել է, որ կշեռքը չի աշխատում, ինչին նա պատասխանել է. «Եթե չի աշխատում, ինչո՞ւ ես օգտագործում», և սպանվածը իբրև թե հայհոյանքներ է տվել իր հասցեին և կշռաքարով հարվածել իրեն, և օրեր անց ինքը վրեժ է լուծել նրանից։

Հիշեցնենք, որ 2017 թվականի դեկտեմբերի 22-ին ժամը 11։50-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանում գտնվող «Երևան Սիթի»-ից ծայրահեղ ծանր վիճակում՝ դանակահարված, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մի քաղաքացի։ Վերջինս վնասվածքը ստացել էր պարանոցի մասում և հիվանդանոցի ճանապարհին մահացել էր։

Լրահոս