21 Նոյեմբերի, 2018

Արդեն տեղեկացրել ենք, որ Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում ինքնաթիռը մահացու վրաերթի է ենթարկել տղամարդուն: 25-ամյա հայ տղամարդու: Նրա մարմինը հայտնաբերել են Մոսկվայից Աթենք թռչող ինքնաթիռի մեկնելուց հետո:

Նոյեմբերի 20-ին՝ ժամը 20.10-ին, տղամարդը ընկել է «Boeing 737»-ի անիվների տակ, ստացել մահացու վնասվածք`ինքնաթիռի շասսիի հենակին հարված ստանալուց հետո: Այս մասին հաղորդում է Medusa-ն` հղում անելով Ռուսաստանի Քննչական կոմիտեին: Ուղևորատար «Բոինգ-737» ինքնաթիռը թռիչքի պահին մահացու հարվածել էր Ալբերտ Եփրեմյանին: Թռիչքուղու երկայնքով մեծ քանակությամբ մարմնի փոքր մասեր են հայտնաբերվել: Եփրեմյանը ոստիկանների ուղեկցությամբ հասել է մուտքի մոտ, իջել է կառամատույցի ավտոբուսի մոտ, բայց չի նստել այն, այլ արագ քայլերով գնացել է է դեպի թռիչքուղին:

ԱԳՆ-ից տեղեկանում ենք, որ Ալբերտ Եփրեմյանը Հայաստան պետք է վերադառնար, քանի որ կորցրել էր իր անձնագիրը, այդ է պատճառը նաև, որ օգտագործել էր դեպի Հայաստան վերադարձի վկայական:

Չինարի- Համով,հոտով,տնավարի

ՌԴ ՔԿ-ից դիվանագիտական ներկայացուցչությանը տեղեկացրել են, որ միջադեպի բոլոր հանգամանքներն ու պատճառները պարզելու համար քննչական գործողությունները շարունակվում են:Դեսպանատունը մշտական կապի մեջ է Ռուսաստանի Դաշնության համապատասխան մարմինների հետ»,- նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Եփրեմյան Ա.-ն դեպորտի էր ենթարկվել Մադրիդից և Մոսկվայից պետք է ժամաներ Երևան:

Լրահոս