5 Մայիսի, 2018

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՅԴ-ն իր շարքերից հեռացրեց պատգամավոր Աղվան Վարդանյանին, քանի որ նա դեմ գնաց կուսակցության որոշմանը և դեմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Վարդանյանը մի սրտաճմլիկ տեքստ գրեց՝ փորձելով ապացուցել, որ ինքն առաջնորդվել է սկզբունքներով և ոչ թե դրանց հակասող հրահանգով:

Բոլորին է հայտնի, որ Աղվան Վարդանյանին Փաշինյանի թեկնածությանը դեմ քվեարկելու հրահանգը տվել է ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը, ում հետ Վարդանյանը ոչ միայն քավոր-սանիկական հարաբերություններ ունի, այլև նրանից անմիջական ֆինանսական կախվածություն:

Այնպես որ, սկզբունքներից ով ուզում է թող խոսի, բայց Աղվան Վարդանյանը կարող է խոսել միայն փողից ու անձնական շահից»:  ծ

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս