Հարգելի Արսինե Խանջյան, չգաք Հայաստան, հիվանդ մարդիկ Ձեզ ծեծել կտան ներքին զորքերի մահակներով. նախկին պատգամավոր

1

 ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է դերասանուհի ԱՐսինե Խանջյանի արխիվային լուսանկարը՝ ոստիկանների ուղեկցությամբ, և գրել.

«Հարգելի Արսինե Խանջյան,

Հանկարծ Ձեր բախտը չփորձեք ու չգաք Հայաստան: Քանի որ Արդարադատության նախարարն այսօր հայտարարել է` «թող մեկն իր բախտը փորձի ու մեզ անկարգություններով սպառնա. մենք ունենք ներքին զորքեր», իսկ Դուք Հայաստանում հայտնվում եք միայն անկարգությունների և խառնակչության օրերին, ապա խորհուրդ չի տրվում բախտ փորձել: Նույնիսկ ֆիլմ նկարելը և չցուցադրելը Ձեզ չի փրկի: Լուրջ, չանեք նման բան: Սկոլիոզով հիվանդ մարդիկ Ձեզ ծեծել կտան` ներքին զորքերի մահակներով, չանեք նման բան»: