9 Հունվարի, 2017

Ամանորից առաջ ամենաուրախալի լուրի նման  ոգևորիչ մի լուր էլ՝ նույն «Հաց բերող»-ի մասին լսեցի այսօր՝ իմ ընկեր Վահագն Ավագյանից, որ պատմում է հետևյալը. «Էսօր իմացա, որ Հաց բերողը բանտից դուրս գալուց մի քանի ժամ անց ուտելիք է ուղարկել դատապարտյալների հիվանդանոցում գտնվող վիրավոր ծռերին»:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր»-ին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը, որ հայտնի է որպես «Հաց բերող», կալանքից ազատվել էր դեկտեմբերի 31-ին. Արթուր Սարգսյանը սննդով բեռնված իր մեքենայով ճեղքել էր իրավապահների պատնեշն ու կրակահերթի տակ մուտք գործել «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից գրավված Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածք:

 

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Լրահոս