20 Դեկտեմբերի, 2017

1-in.am  գրում է ․   Երբ Դատական օրենսգրքի քվեարկությունից հետո «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչները լքել են նիստերի դահլիճը, Սերգեյ Բագրատյանը ասել է. «Էդ բլյաթը ինչի կողմ քվեարկեց»՝ նկատի ունենալով դաշինքի անդամ Նապոլեոն Ազիզյանի քվեարկությունը, ով չմիացավ «Ելք» և «Ծառուկյան» դաշինքի բոյկոտին և կողմ քվեարկեց օրենսգրքին: Բագրատյանի այս արտահայտությանը կտրուկ է արձագանքել Արթուր Մանուկյանը, ով սկսել է հայհոյել Բագրատյանին՝ ասելով որ Ազիզյանը իր հոր ընկերն է:

Ani Product

Հետագա վիճաբանությունը շարունակվել է Դավիթ Մանուկյանի աշխատասենյակում, որտեղ արդեն պատգամավորները աչքից հեռու սկսել են ծեծել իրար: Չնայած դրան՝ ԱԺ միջանցքում լսվում էին պատգամավորների հայհոյանքները և սպառնալիքները: Ծեծկռտուքին ներկա պատգամավորներ Դավիթ Մանուկյանը և Հրանտ Մադաթյանը տևական ժամանակ չեն կարողացել բաժանել նրանց, և միայն 10-15 րոպե տևած ծեծկռտուքից հետո է, որ կողմերը պայմանավորվել են հանդիպել և հարաբերությունները պարզել ԱԺ շենքից դուրս:

Ani Product

Մեր տեղեկություններով՝ հիմա կողմերից յուրաքանչյուրը հավաքում է իր կողմնակիցներին, չնայած հնարավոր է, որ միջամտի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ թույլ չտալով, որ ընդհարումը վերածվի արյունահեղության:

Աղբյուրը՝1-in.am -ի

 

Լրահոս