1 Հուլիսի, 2017

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

Ani Product

«Հունիսի 17-ին Գյումրիում ծնվել է 2016 թվականի ապրիլի 2-ին Ջեբրայիլի մարտերում հերոսի մահով ընկած փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի`Մառոզ Ալիկի եղբորորդին` Ալեքսան Առաքելյանը: Ծնողների ցանկությամբ իրենց առաջնեկը կրելու է հերոս հորեղբոր անունը: «Մենք իրավունք չունեինք ուրիշ անուն դնելու այս փոքրիկին: Ծնվեց փոքրիկ Ալիկը: Անվան ընտրությունը մեր ընտանիքի անդամների ցանկությունն էր: Այս անունը շատ թանկ անուն է բոլորիս համար: Քառօրյա պատերազմում ունենալով նահատակված հերոս Ալիկ, իրավունք չունեինք այդ անունը չպահպանել: Հիմա ցանկություններս այն է, որ այս պուճուրիկը մեծանա, եւ իր անունին արժանի մարդ դառնա, ինչպիսին եղել է հերոս Ալիկ Առաքելյանը»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց փոխգնդապետի հայրը` Գեւորգ Առաքելյանը: Հարազատներն ասում են, որ փոքրիկ Ալիկը դիմագծերն ինչ-որ չափով հիշեցնում են հերոս Ալիկին: Փոքրիկը ծնվել է Գյումրիում՝ 3 կգ քաշով եւ 50 սմ հասակով: Ալիկ Առաքելյանն առողջ բալիկ է»:

Ani Product

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Լրահոս