20 Դեկտեմբերի, 2017

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

Ani Product

«Դեկտեմբերի 15-ին ԵԿՄ-ի գրասենյակում տեղի ունեցած միջոցառումից հետո ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը պատասխանելով Հայկազ Բաղմանյանի հետ կապված «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հարցերին, նշել էր, որ Բաղմանյանը լավ մասնագետ է եւ գնացել է ուրիշ աշխատանքի:

Ani Product
Դեկտեմբերի 18-ին,  խորհրդարանում Պն նախարար Վիգեն Սարգսյանի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանից հետաքրքրվեցինք՝ ՊՆ-ում տեղյա՞կ են, թե Բաղմանյանն ինչ աշխատանքի է անցել, արդյո՞ք կապ ունի պաշտպանական բնագավառի հետ:

Սակայն Զաքարյանը լսելով Բաղմանյանի անունը՝ արագ հեռացավ է եւ տեղեկացրեց, որ չի պատրաստվում մեկնաբանել տվյալ տեղեկությունները: Երբ հետաքրքրվեցինք, թե ի՞նչ պատճառով չի մեկնաբանում, Զաքարյանն ասաց.

«Անտրամաբանական հարցեր եք տալիս»:

Հիշեցենեք, որ Հայկազ Բաղմանյանը Զինված ուժերի շտաբի պետի նախկին տեղակալն էր եւ աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն: Ինչպես հետագայում Պնախարարը լրագրողներին տեղեկացրեց՝ Բաղմանյանը դիմումը գրել է իր հորդորով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Կիսվեք նյութով՝

Լրահոս