7 Հոկտեմբերի, 2018
  «Ժամանակ» թերթը գրում է.

«ՀՀԿ-ի, այսպես կոչված, ոչ գործարար թեւի պատգամավորների ճիգերը՝ ամեն գնով պահելու իրենց պատգամավորական մանդատները միանգամայն հասկանալի է:

Չնայած թավշյա հեղափոխությունից հետո անցել է 5 ամիս, սակայն ՀՀԿ-ական պատգամավորները աշխատավարձից բացի, ստանում են այն 2-հազարական դոլարները, որ ստանում էին նաեւ մինչեւ հեղափոխությունը:

Այդ գումարը վճարվում է, քանի որ ՀՀԿ ղեկավարությունը համարում է, որ պատգամավորական աշխատավարձը բավարար չէ բարեկեցության որոշակի մակարդակ ապահովելու համար:

Սա նաեւ յուրօրինակ ընտրակաշառք է, որի միջոցով ՀՀԿ-ական ղեկավարությունը խմբակցության անդամ պատգամավորներին ուղղորդում է, թե ինչպես նրանք քվեարկեն կամ ինչպիսի վարքագիծ ընդհանրապես դրսեւորեն»:

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Լրահոս