mnews

15 Նոյեմբերի, 2016

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իգոր Դոդոնին` Մոլդովայի Հանրապետության նախագահի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: Սերժ Սարգսյանը նորընտիր Նախագահին մաղթել է հաջողություններ այդ բարձր պաշտոնում, իսկ Մոլդովայի եղբայրական ժողովրդին՝ բարգավաճում և բարեկեցություն:

Ani Product

ՀՀ նախագահը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Մոլդովայի միջև ավանդական բարեկամական կապերի հետագա ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերը կծառայեն երկկողմ փոխգործակցության ներուժի բացահայտմանը և հարաբերությունների զարգացմանը:

Ani Product

Լրահոս