19 Հունվարի, 2017

Գագիկ Ծառուկյանի` քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարությունից հետո, ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հայտարարեց, որ ինքը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիրներից է եւ ավելացրեց. «Գագիկ Ծառուկյանին վստահում եմ, մենք ընկերներ ենք եւ երկար ճանապարհ ենք անցել: Ես կանգնելու եմ նրա կողքին»:

Ani Product

Առաջիկայում սպասվում է Իշխան Զաքարյանի հրաժարականը: Կան նաև հնարավոր թեկնածուներ, որոնք հնարավոր  է փոխարինեն նրան: Ըստ Politik.am-ի լավատեղյակ աղբյուրների քննարկվում է երկու անուն ՊԵԿ նախկին նախագահ Հովհաննես Հովսեփյանը և Էներգետիայի եւ բնական պաշարների նախկին նախարար Լեւոն Յոլյանը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ առավել հավանական է, որ Հովհաննես Հովսեփյանը նշանակվի, որպես Վերահսկիչ պալատի ղեկավար:

Ani Product

Լրահոս