Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը, ով պաշտոնավում է 2002 թվականից, որոշել է վայր դնել քաղաքապետի լիազորությունները: Հուլիսի 2-ին քաղաքապետը ավագանու արտահերթ նիստ կհրավիրի, որտեղ կհայտարարի իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին: