17 Հունվարի, 2018

«Հրապարակ» թերթը գրում է.

Ani Product

«Մամուլը հեղեղված է ապրիլին ընդառաջ կադրային փոփոխությունների մասին լուրերով։ Սակայն դրանց մի մասն արհեստածին են՝ հավակնորդների կողմից դաշտ նետված։

Ani Product

Մասնավորապես՝ վերջերս գրում են պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին պաշտոնանկ անելու կամ արտաքին գործերի նախարարություն տեղափոխելու մասին։ Մինչդեռ իշխանական մեր աղբյուրները հերքում են դա և «հավակնորդների» ականջները տեսնում։

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Այս պահին Վիգեն Սարգսյանին ՊՆ-ից ԱԳՆ տեղափոխելու ծրագիր չկա, ինչպես չկա Նալբանդյանին ԱԳՆ-ից հանելու ծրագիր, գոնե՝ մինչև տարեվերջ՝ Ֆրանկոֆոնիայի համաժողովի ավարտը։ Իսկ երբ կգա Նալբանդյանին հրաժեշտ տալու և իր նախկին տեղը՝ Ֆրանսիա ՀՀ դեսպան ուղարկելու ժամանակը, ԱԳՆ-ում հայտնվելու ամենահավանական թեկնածուն համարվում է Արմեն Աշոտյանը, որը ԿԳ նախարարի պաշտոնից հետո ԱԺ-ում սկսել է գնահատել գործադիրի առավելությունները և չի հրաժարվի այդ պաշտոնից»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս