28 Հոկտեմբերի, 2017

«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին ԱԺ-ի ամենամեծ բոցը` ՀՀ ԱԺ հայ-իրաքյան խմբի ղեկավար է դարձել Սամվել Ալեքսանյանը, որն օրերս ընդունել է Իրաքից ժամանած ներկայացուցչական պատվիրակությանը:

Լիմինդրովիչը խմբի ղեկավար է դարձել նոր գումարման ԱԺ-ում և Հայաստան եկած իրաքցիներին «պտտում, պատիվ է տալիս մի ուրիշ ձև»,- ասաց մեր աղբյուրը:

Իրաքի և Քրդստանի հետ Ալեքսանյանի կապերը վաղուցվա պատմություն ունեն։ Վերջերս նրա անձնական հյուրն է եղել Քրդստանի «տամոժնու պետը», որը հանգրվանել է հենց Լիմինդրովիչի շքեղ տանը: Չնայած դրան, Լիմինդրովիչի գործերը Քրդստանում վատ են գնում. վիսկիի գործարանը փակման եզրին է, տավարի մսի արտահանումը` օդային էմբարգոների պատճառով, նույնպես «փակվել» է»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Լրահոս