mnews

16 Սեպտեմբերի, 2017

«Հրապարակ օրաթերթը գրում է.

Ani Product

«Թվում է՝ բոլորն զբաղված են վերջին կրակոցների վերլուծությամբ, իսկ հիմնական վարկածը, քննիչներին հերթ չտալով, առաջ է քաշել մամուլը՝ Վերնիսաժի դեպքերն Ալավերդու վենդետայի շարունակությունն են։

Ani Product

Իրականում սա ավելին էր, քան պարզ վենդետան։ Դեպքերը հայտնի են, քննված, դատաքննված, բայց, չգիտես ինչու, հանցագործությունների շղթան չի ընդհատվում։

Ո՞վ է Վահագն Աբգարյանը

Վահագն Աբգարյանին ճանաչողներն ասում են, որ մինչև 7-8-րդ դասարանը նա գերազանցիկ է եղել, բայց գայթակղվել է փողոցային բարքերով, շրջապատ է ընկել։ Բավականին երկար տարիներ բացակայել է Հայաստանից։ Լավատեղյակներն ասում են, որ Ուկրաինայում զբաղվել է հանքարդյունաբերությամբ և հայրենիք վերադարձել է որպես մեծ հարստության տեր։ Վերադառնալուց հետո Երևանում էր բնակվում, բայց ընտանիքը՝ կինը, երեխան, ծնողները, ապրում էին Ալավերդիում։

Նա գնել է քաղաքի հյուրանոցի մի մասը, կարգի բերել և բարձրակարգ հյուրանոց դարձրել։ Ասում են, թե նաև ավտոմեքենաների լվացման և այլ օբյեկտներ ունի։ Ուկրաինայից հետո Վահագն Աբգարյանը հայտնվել է քրեական դաշտում։ Խոսակցությունների համաձայն, նրա կենսագրության մեջ մեծ դեր է խաղացել այն, որ նա դարձել է մայրաքաղաքի գողերից մեկի սանիկը, որն էլ նրան թևեր է տվել։

Օձունեցին ու Վահագն Աբգարյանը՝ թշնամինե՞ր

Ի դեպ, տեղեկություններ կան, որ Վահագն Աբգարյանի հետևից իսկական որս են հայտարարել օրենքով գողերը։ Տրվում է Արման Կալուժսկու անունը։ Ըստ մյուս աղբյուրների, Կալուժսկին կապ չունի, և որ Վահագնը ֆինանսական «ռազբորկաներ» է ունեցել քրեական հեղինակություն Օձունեցու հետ, որն էլ ընկել է նրա հետևից։

«Հենց նրա հետ հյուրանոցում, թե կաֆեում նստած են եղել, համաձայնության չեն եկել, դուրս են եկել, ու կատարվել է էդ ամենը»,- պատմեց մեզ քաղաքի իշխանական վերնախավին մոտ աղբյուրը։ Պատմում են նաև, որ տարիներ առաջ խնդիր է եղել նրանց միջև, Վահագնը ինչ-որ հարցում նրան չի ենթարկվել, նույնիսկ կոպտել է՝ ասելով, թե չի պատրաստվում նրա ասածներով շարժվել։ Օձունեցին ընտրությունների ժամանակ հովանավորում էր Արթուր Աբգարյանին։ Նա ընտրություններում ՀՀԿ-ին պարտված Արթուր Աբգարյանի եղբոր՝ Տարոն Աբգարյանի երեխաների քավորն է»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Կիսվեք նյութով՝

Լրահոս