5.6 C
Yerevan
Հինգշաբթի, Դեկտեմբեր 5, 2019

«Հրապարակ». Ի՞նչ է արտադրելու Սամվել Ալեքսանյանի դուստրը՝ հարսանեկան նրբագեղ զգե՞ստ

1

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արդեն հայտնել ենք, որ Արթիկի թիվ 7 դպրոցը ՀՀ կառավարության որոշմամբ 20 տարի անհատույց օգտագործման իրավունքով տրվել է հայ-չեխական «Չեխ-Արմ-Ինվեստ» ՍՊԸ-ին, որի հայկական կողմը ներկայացնում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դուստրը՝ Աստղիկ Ալեքսանյանը:

Ընկերությունը պետական ռեգիստրում ընդամենն այս տարվա սեպտեմբերին է գրանցվել, հիմնադիրն Աստղիկ Ալեքսանյանն է: Մյուս հիմնադիրը, որը Հռիփսիմե Սարգսյանն է, դադարեցրել է մասնակցությունը: Ա. Ալեքսանյանին պատկանող մեկ այլ ընկերությունից՝ «Ալեքս տեքստիլ»-ից, երեկ փորձեցինք մանրամասներ ճշտել, թե հատկապես որ ընկերությունն է ներկայացնում չեխական կողմը, և ինչ բրենդի հագուստ է արտադրվելու նորաստեղծ ՍՊԸ-ի կողմից:

Մեր տեղեկություններով, Ա. Ալեքսանյանի չեխ գործընկերը «Գալիա սթայլ»-ն է, որը հայտնի է առավելապես իր կանացի նրբագեղ, մասնավորապես՝ հարսանեկան զգեստներով: Ողջ օրը, սակայն, «Ալեքս տեքստիլ»-ից մեր հարցերին չպատասխանեցին:

Նշենք, որ անհատույց նվիրված գույքը, այն հետագայում գնելու իրավունքով, գնահատվել է 96 մլն 543 հազար ՀՀ դրամ և ունի 7316.7 քմ ընդհանուր մակերես (երկու հարկ և նկուղ), 40.5 քառ. մետր մակերեսով ենթակայան, 25 քմ մակերեսով օժանդակ շինություն, 87.12 քմ մակերեսով (200.37 խմ) պարիսպ և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.76 հա հողատարածք»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: