mnews

30 Հունվարի, 2018

«Հրապարակ» թերթը գրում է.

«Գործարար Սերգեյ Մանուկյանը (Շինանյութի Սերգեյ) և ազատ արձակված որդին՝ Արման Մանուկյանը, երեք օր առաջ Հայաստան են վերադարձել։ Դեռևս 2017 թվականի նոյեմբերին գործարարի որդուն և զարմիկին Ուկրաինայի մայրաքաղաք Կիև քաղաքում անհայտ անձինք զենքի սպառնալիքով առևանգել էին սեփական առանձնատան բակից, և մոտ երկու ամիս երիտասարդ տղաների տեղն անհայտ էր, նրանց մասին որևէ տեղեկություն չկար, և միայն օրերս են նրանց ազատ արձակել։

Մեր տեղեկություններով՝ պատանդներին հայտնաբերել են տեղի իրավապահ մարմինները։ Սակայն մեզ չհաջողվեց պարզել՝ քրեական գործ հարուցվե՞լ է, թե՞ ոչ, և, առհասարակ, գործի մանրամասները գաղտնի են պահվում։ Սակայն տեղեկացանք, որ գործարարը մտադիր է վաճառել Ուկրաինայում գտնվող խաղային բիզնեսը, քանի որ որդին այլևս չի վերադառնալու Ուկրաինա»։

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս