mnews

26 Հունվարի, 2017

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

Ani Product

«ՊԵԿ-ի ստուգողական կրակոցը ՍԱՍ-ի Արտակի խանութների ուղղությամբ, ըստ «պատկան» աղբյուրի, վերջինը չի լինելու. առաջիկայում ևս կլինեն կրակոցներ. «Մենք բոլորին զգուշացնում ենք` կարգի բերել իրենց բիզնեսը, վճարել հարկերը, իրենք իներցիայով շարունակում են նախկին ոճը»: Նույն «կոնտեքստո՞ւմ» է նաև Արարատյան դաշտի հորերի և ջրօգտագործողների նկատմամբ կառավարության օրերս դրսևորած ուշադրությունը, չկա՞ քաղաքական բաղկացուցիչ դրանում:

Ani Product

Ի դեպ, այդ հորերի նկատմամբ ուշադրությունն առաջացավ դեռ Տիգրան Սարգսյանի օրոք: Իսկ ձկնաբուծարանները կապվում են Հովիկ Աբրահամյանի, Գագիկ Ծառուկյանի, Սամվել Ալեքսանյանի անունների հետ: Հիմա դա Կարեն Կարապետյանի պատասխա՞նն էր «Չեմբեռլենին», հարցրինք մեր աղբյուրին։ «Ոչ, մենք մեր գործն ենք անում, եթե նման տրամաբանությամբ առաջնորդվենք, ոչինչ չպետք է անենք»»:

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս