10 Մայիսի, 2018

«Հրապարակ» թերթը գրում է․

Արտահերթ ԱԺ ընտրությունների հեռանկարն արդեն աշխուժացրել է քաղաքական դաշտը։ Խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերն սկսել են քննարկումները։ Նոր կուսակցություններ ու դաշինքներ ստեղծելու ծրագրեր են մտմտում։ Նման քննարկումների մեջ է ոչ միայն ՀՀԿ-ն, այլեւ ժամանակին ԲՀԿ-ից անջատված եւ իրենց տեղն այդպես էլ չգտած նախկին պատգամավորները։

Աշխուժացողների մեջ է նաեւ ՕԵԿ-ը, որի ղեկավար Արթուր Բաղդասարյանն առաջինը կողմնորոշվեց եւ արագորեն պաշտպանեց ժողովրդական շարժումն ու Նիկոլ Փաշինյանին։

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Հիմա էլ, մեր տեղեկություններով, սկսել է կուսակցության ռեստարտը՝ որոշել է համագումար անել եւ փոխել ՕԵԿ ղեկավար կազմը։ ՕԵԿ-ից ազատված փոխնախագահ Հովհաննես Մարգարյանն այլեւս չի լինի ՕԵԿ ցուցակում, բայց տեղեկացանք, որ չի լինելու նաեւ Արթուր Բաղդասարյանի վերջին նվիրյալը՝ ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս