18 Հունվարի, 2018

«Նախօրեին վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունելություն է կազմակերպել Հայաստանում հավատարմագրված դեսպանների համար, որին մասնակցել են նաև նրա կաբինետի որոշ անդամներ՝ Վաչե Գաբրիելյանը, Էդվարդ Նալբանդյանը, տրանսպորտի և էներգետիկայի նախարարները։

Ani Product

Ընդունելությունը կազմակերպվել է ոչ թե «Ֆլորենս» ռեստորանում, որտեղ սովորաբար վերջին շրջանում կազմակերպվում են պաշտոնական միջոցառումները, այլ Սարյան փողոցի սկզբնամասում ընդամենը 15 օր առաջ բացված «Չինար» ռեստորանում, որը երկու համասեփականատեր ունի՝ «Բեկոն» մսամթերքի արտադրության գործադիր տնօրեն Կարեն Մարգարյան և «Արտֆուդի» 75 տոկոսը վերջերս ձեռք բերած ռուսաստանաբնակ Կամո Ավագումյան։

Ani Product

Ի դեպ, սա ռեստորան-սրճարանների ցանցի հերթական օբյեկտն է՝ ցանցի մեջ են մտնում «Լուի Շարդեն», «Ֆիշքլաբ», «Հանս» և «Ֆրանս» ռեստորանները»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս