21 Սեպտեմբերի, 2017

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շուրջ երկու տարի տևած դատաքննությունից հետո ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի գործով վճիռը վերջապես հրապարակվեց:

Ani Product

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ 2015 թվականի փետրվարի 26-ին Երևան քաղաքի բնակիչ Մարինե Խաչատրյանը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանից պահանջելով ուրիշի գույքը ապօրինի տիրապետումից ազատել:

Ani Product

Ի դեպ, նկատենք, որ Մարինե Խաչատրյանը միայն դատարան դիմելով չի սահմանափակվել: Նա փետրվարի 27-ին միջնորդություն էր ներկայացրել նույն դատարան՝ պահանջելով, որ Մարգար Օհանյանին որոշակի գործողություններ արգելվեն: Եվ, ահա, այս գործը նախագահող դատավոր Ալեքսեյ Սուքոյանը Մարինե Խաչատրյանի միջնորդությունը բավարարել էր:

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Եվ շուրջ երկու տարի տևած քննությունից հետո Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց վճիռը, և Մարինե Խաչատրյանի հայցն ընդդեմ Մարգար Օհանյանի` ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը վերադարձնելու պահանջի մասին հայցը մերժեց: Ասել է, թե ՃՈ նախկին պետը հաղթեց դատարանում»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Լրահոս